Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Քուռ-Արաքսից մինչև թուրքի շուն և Աղստև-Արփա. Լևոն Շիրինյանի էվոլյուցիան

Քուռ-Արաքսից մինչև թուրքի շուն և Աղստև-Արփա. Լևոն Շիրինյանի էվոլյուցիան
28.03.2024 | 12:45

Լևոն Շիրինայնի սրտում և մտքում Քուռ-Արաքսն էր, երբ աշխատում էր Քոչարյանի աշխատակազմում, իսկ հետո ասում, որ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն պարտադիր է:

Նրա սրտում Քուռ-Արաքսն էր նաև Սերժ Սարգսյանի օրոք, երբ ներկայումս իր կողմից չար ու վատ համարվող և անխնա քննադատվող Ռուսաստանը, պարզվում է, 2014 թ. եղել է «վիճակ առաջացնող», և ինքը հատուկ ելույթով փառաբանել է Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ մուտքը:

Նա նշված ժամանակներում ամենուր տարածում էր Քուռ-Արաքսյան տեսության մասին, որ պետք է վերադառնանք այդ սահմաններին ու դրանով իսկ ապահովենք մեր անվտանգ զարգացումը, և այլն, և այլն:

Փոխվել է իրավիճակը. նոր տերերի օրոք նա ոչ միայն չի խոսում Քուռ-Արաքսյան տեսության մասին, այլև Քուռ-Արաքսից հավանաբար անցում է կատարել նրանց վտակներին ու ոսկեպարցիներին համոզում է, որ ճիշտը Աղստև-Արփան է:

Եվ նրա նոր գաղափարաբանության անունը կարող է լինել այսպես. «Ավելի լավ է թուրքի շուն և Աղստևից Արփա»:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1766

Մեկնաբանություններ